Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը դեռ չավարտված ադրբեջանական կողմը արդեն հենք է նախապատրաստում սահմանային հերթական լարվածության համար: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյնաը։
«Րոպեներ առաջ իրենց ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբրև հայկական կողմը Գեղարքունիքից կրակ է բացել Քարվաճառի իրենց դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն արդեն ժխտել է այդ հայտարարությունը:
Ի՞նչ է այս հաղորդագրությունը նշանակում, որ իրենց քիչ է Արցախը, որքան էլ Փաշինյանը խոստանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դրանից Ալիևը միայն ու միայն ոգևորվում է և ավելին ուզում: Նա հասկանում է, որ եթե հայկական կողմը պատրաստ է զենքի ուժի ներքո գնալ զիջումների, ապա դա հարցերի լուծման գլխավոր միջոցն է դառնում Բաքվի վարչակարգի համար:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելի խոսքի մեջ որևէ խոսք չկար ուժի ու ուժի սպառնալիքի բացառման մասին»,-նշել է նա: