Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 10:00-ից մինչև 11:00-ն գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։