Գազի արտահոսք՝ պայթյունով․ կան տուժածներ

Մայիսի 14-ին, ժամը 06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է խոհանոցի միջնապատը (10 քմ) և վնասվել 4 պատուհան։ Տուժած Ա․ Ե․-ն (ծնված 1942 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել