Անձնագրի կորստյան դեպքում քաղաքացին անձամբ ներկայանում է ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային ծառայություն և գրավոր դիմում է ներկայացնում ոստիկանության տարածքային բաժնի պետի անունով:
Քաղաքացին ներկայացնում է 35×45 մմ չափի գունավոր երեք լուսանկար, եթե զինապարտ է` զինվորական գրքույկ և անձնագիր տալու համար 1000 դրամի չափով վճարված պետական տուրքի անդորրագիր:
Անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ, կորած անձնագրի փոխարեն տրվում է նորը 15-օրյա ժամկետում:
Քաղաքացին անձնագրային ծառայությունից անձնագիրը ստանում է անձամբ կամ իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: