Արա Զոհրաբյանը հանդիպեց Արագածոտնի մարզի փաստաբանների հետ

Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը հանդիպեց Արագածոտնի մարզի փաստաբանների հետ:

Թեկնածուն նախ ողջունեց հանդիպման մասնակիցներին, ապա ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները:

Անդրադարձավ պալատի գործունեության թափանցիկությանը՝ մասնավորապես նշեց, որ պալատի կայքէջում հնարավոր կլինի օնլայն տարբերակով հետևել պալատի խորհրդի նիստերին: Ըստ թեկնածուի՝ նման քայլը հանարավորություն կտա առավել իրազեկված լինել պալատի գործունեության մասին:

Նրա խոսքերով՝ պալատի ֆինանսական հոսքերն առավել թափանցիկ դարձնելու համար յուրաքանչյուր եռամսյակը մեկ կհրապարակվի ֆինանսական հաշվետվություն:

Արա Զոհրաբյանն անդրադարձավ նաև փաստաբանների գործուղումների հետ կապված խնդիրներին, մասնավորապես խոսեց գործուղումներին մարզերից փաստաբաններ ընդգրկելու անհրաժեշտության մասին. «Իմ ընտրվելու դեպքում հեռավոր մարզերի փաստաբանների համար կմշակվի օնլայն տարբերակով վերապատրաստում անցնելու հնարավորություն: Մարզերում հնարավոր կլինի ստեղծել համակարգողի ինստիտուտ, որն ավելի համակարգված և արդյունավետ կդարձնի պալատի հետ կապը»:

Հանդպիման ընթացքում հնչեցին նաև մի շարք հարցեր, որոնց թեկնածուն տվեց սպառիչ պատասխաններ:   

 

Հանրային թղթակից՝  Մուշեղ Աբգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել