Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Սյունիք եւ Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս

Ֆրանսիացի սենատորները Հայաստան կատարած այցի շրջանակում եղել են երկրի հարավային  սահմանամերձ հատվածներում: Առաջին կանգառը Տեղ համայնքն էր, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է  ռազմական ագրեսիա:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Երկարաժամկետ խաղաղության  հաստատման համար  պետք է ձեռնարկել հնարավոր  բոլոր միջոցներն ու  ստիպել Ալիեւին, որպեսզի նա դադարեցնի իր քաղաքականությունը. նշել է Բրյունո Ռըտայոն ու արձանագրել, որ Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ փակելով  գազի մուտքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել