Այս երկոտանին դաժանաբար հարվածում էր շանը․ Նաիրա Զոհրաբյան

Այս երկոտանին երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդում դաժանաբար հարվածում էր շանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նիրա Զոհրաբյանը։

«Այս վայրագությունը, այս երկոտանին երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդում դաժանաբար հարվածում էր շանը։

Շանը պաշտպանող կինը քաղաքացի Հասմիկ Կարապետյանն է։

Շանը հարվածող էս կենդանու դեմքը հստակ երեւում է եւ ես հույս ունեմ, որ ոստիկանությունը արագ կպեղի սրան ու սա՝ Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով, կպատժվի»,-նշել է նա։

Հոդված 307. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել