Նոր նշանակումների և խրախուսումների հրամաններ Արցախի Հանրապետության դատախազությունում։
ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանի՝
-2023թ. մարտի 16-ի հրամանով ԱՀ Ասկերանի շրջանի դատախազության դատախազ Անահիտ Սեյրանի Խաչատուրյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազ՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
-2023թ. մարտի 21-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժնի պետի ծառայողական պարտականությունների կատարումը ժամանակավոր, մինչև թափուր պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակում կատարելը, հանձնարարվել է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետի տեղակալ Նարինե Հենրիխի Սարգսյանին:
-2023թ. մարտի 27-ի հրամանով, դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ, ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազ Արթուր Սերգեյի Ղահրամանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ԱՀ դատախազության համակարգից:
-2023թ. մարտի 29-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զոյա Լյուդվիգի Օսիպյանն ընդգրկվել է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
-2023թ. մարտի 29-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետի տեղակալ, ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Հենրիխի Սարգսյանն ընդգրկվել է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
-2023թ. մարտի 29-ի հրամանով ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ Գևորգ Ռոբերտի Հայրապետյանն ընդգրկվել է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
-2023թ. մարտի 29-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արամ Արթուրի Շամիրյանն ընդգրկվել է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
-2023թ. մարտի 31-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետի տեղակալ, ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Հենրիխի Սարգսյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից ու հանվել է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից:
-2023թ. մարտի 31-ի հրամանով ԱՀ Ասկերանի շրջանի դատախազ Գագիկ Սերգեյի Իշխանյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
-2023թ. մարտի 31-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժնի պետի տեղակալ Գագիկ Արկադիի Ասրիյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
-2023թ. ապրիլի 11-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Անահիտ Սեյրանի Խաչատուրյանը նշանակլել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
-2023թ. ապրիլի 12-ի հրամանով ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ Արամ Գեորգիի Սաֆարյանը նշանակվել է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազի պաշտոնում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից ու հանվել է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից:
-2023թ. ապրիլի 13-ի հրամանով ԱՀ Ասկերանի շրջանի դատախազի տեղակալ Աշոտ Յուրիի Ղուլյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազի պաշտոնում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
-2023թ. ապրիլի 13-ի հրամանով ԱՀ Ասկերանի շրջանի դատախազության դատախազի հաստիքին նշանակված դատախազ Հայկ Սեյրանի Սիմոնյանը նշանակվել է նույն դատախազության ավագ դատախազ՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
-2023թ. ապրիլի 15-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արամ Արթուրի Շամիրյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից ու հանվել է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից:
-2023թ. ապրիլի 18-ի հրամանով ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազ Դավիթ Սլավայի Գաբրիելյանին շնորհվել է հերթական՝ «արդարադատության առաջին դասի խորհրդական» դասային աստիճանով:
-2023թ. ապրիլի 25-ի հրամանով ամենամյա արձակուրդից վերադարձած ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի տեղակալ Գագիկ Արկադիի Ասրիյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից: