Ճանապարհային երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված է պատասխանատվություն:
Եվ այսպես.
Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի ճափով:
Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 30 000 ՀՀ դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 ՀՀ դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 70 000 ՀՀ դրամի չափով:
Նշված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը: