Iravaban.net-ը գրել էր, որ Երևանի Սարգիս Լուկաշին փողոցի բնակիչներից Անի Դավթյանը ահազանգել էր, որ ծորակից հոսող ջրի մեջ անբնական փրփուր կա։
Նա պատմել էր, որ մարտի 19-ին, առավոտյան ժամը 9։00-ից 9։30-ի սահմաններում նկատել է, որ ծորակից հոսող ջուրն անբնական փրփրուն է։ Նաև հայտնել էր, որ «Վեոլիա ջուր» ընկերությունից եկել են և նմուշառում են վերցրել ջրից, ապա մարտի 22-ին կապ են հաստատել Անի Դավթյանի հետ և ասել են, որ ջրի նմուշառման հետազոտության արդյունքներով ջուրը խմելու է։
Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել էր «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ի պատասխան գրության, հայտնել են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Երևանի Կենտրոնական լաբորատորիայի կողմից 20․03․2023 թվականին իրականացվել է նմուշառում՝ ահազանգած քաղաքացու բնակարանի ջրից։
Նմուշը համապատասխանել է խմելու ջրի սահմանված նորմերին։