Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով տարածված լուրերը, թե իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Արմենպրեսը։
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ՝ ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- ասված է նրա տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Աշոտ Փաշինյանի՝ հարձակման ենթարկվելու մասին հայտարարել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։