Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն է ընթանում, որի շրջանակներում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցը։
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ՄԻՊ թեկնածուին՝ Էդգար Ղազարյանին ներկայացրեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ, երբ նրա կողմից հնչեց «հանցավոր ռեժիմ» արտահայտությունը՝ վիճաբանություն սկսեց։
«Հրապարակներում գոռում ես, հեռու ես, գիտես էդա՞։ Չփորձվեք սրանից հետո վիրավորանք տալ։ Համը չհանես, ասեցի, խելոք նստի տեղդ, ավարտենք, կքվեարկենք, կգնաս, չհամարձակվես որակումներ տալ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նիստը նախագահող Թագուհի Թովմասյաննը Արթուր Հովհաննիսյանին ասաց, որ սպառնալիքներ է հնչեցնում․ «Էս ինչ սպառնալիք է, դուք շատ վատ դերակատարում եք ստանձնել, «արի խոսա, գնա»-ն ո՞րն է։ վիրավորում է՝ դիմեք դատարան, այս ինչ ձև է, բոլորդ գոռում եք»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Թեժ վիճաբանությունը շարունակվեց ու վիրավորական արտահայտություններ հնչեցին։ «Ծաղրածու՞ եք բերել Ազգային ժողով»,-սկսեց բղավել Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, թե «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները Հայաստանում։
«Ում ես ասում անհավասարակշիռ, հարց եմ տալիս։ Էս ու՞մ են բերել Ազգային ժողով, սիրելի հայրենակիցներ, ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին ու հանձնարարելով տիկին Թովմասյանին, որ գա, այստեղ ներկայացնի, իր վրա վերցնի ողջ բեռը, ընդդիմությունն էլ գնացել, իրենց համար տաքուկ ինչ-որ անկյունումներում նստել, երևի հիմա պոպ-կորնով նստել հետևում է նիստին։ Այս թեկնածուն խայտառակություն է ուղղակի»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում