Ապրիլի 2-ին, ժամը 17։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «ԱՅԳ» ռեստորանային համալիրի սրահի տանիքում հերդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի սրահներից մեկի տանքիում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։23-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ) և փրփրապլաստը (մոտ 40 քմ)։