Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու․ Մանե Թանդիլյան

Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա՝ թիկնապահների աջակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք՝ ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։

Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու։ Պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիների հանդիպելու։
Նման միջադեպերը ամրապնդում են այն իրողությունը, թե ինչքան է գործող իշխանությունը իրեն հեռացրել հայրենիքից, քաղաքից, քաղաքացուց»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել