ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության պայմանագրի օր առաջ կնքմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Տպավորված եմ կոնգրեսականների հյուրընկալությամբ, Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ եւ խաղաղության մեր օրակարգի կարեւորմամբ:
ԱՄՆ կառավարության հրավերով, մայրաքաղաք Վաշինգտոն եռօրյա այցի ընթացքում ակհայտ դարձավ, որ բարեկամ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության պայմանագրի օր առաջ կնքմանը: Մեր պատվիրակությունը վերահաստատեց ժողովրդավարացման ճանապարհ անցնելու մեր վճռականությունը:
Կոնգրեսականները ներկայացրին առաջիկայում Հայաստանին նոր աջակցություն տրամադրելու իրենց նախաձեռնությունները»,-նշել է նա: