Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։

Նախագահ Հարությունյանին ուղեկցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել