Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը կվարի Տիգրան Ավինյանը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը կվարի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, հերթական նիստի ժամանակ ասաց ինքը՝ Ավինյանը՝ նշելով, որ փոխքաղաքապետերով աշխատանքի բաժանում են արել։

Անդրադառնալով «Հաղթանակ» կամրջի վերանորոգման թեմային, Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը նշեց, որ կամրջի ձախ կողմում սալիկապատման աշխատանքներն ավարտվել են։

«Աջ կողմում «Վեոլիա ջրի» հետ աշխատանքներ կան: Այս շաբաթ անվահեծերի հատվածն ավարտելու դեպքում ճանապարհն ամբողջությամբ կբացենք երթևեկության համար»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել