Մարտի 25-ից դատավոր Ստեփան Միքայելյանի լիազորությունները կհամարվեն դադարած

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանի լիազորությունները մարտի 25-ից դադարած կհամարվեն։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը նման որոշում է ընդունել մարտի 20-ին։ Պատճառը պաշտոնավարման տարիքի լրանալն է։

Նշենք, որ Միքայելյանը դեռևս 2022-ի դեկտեմբերին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020-ին։

Մարտի 20-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Կարոյի Միքայելյանի 65 տարին 2023 թվականի մարտի 25-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Որոշում է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի մարտի 25-ից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Կարոյի Միքայելյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել