Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 13-ին թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել ու բաժին են տեղափոխել մի գյումրեցու։ 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված «շոկո» տեսակի և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծալովի դանակ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով։ Մի քանիսն էլ արդեն տեղադրել է Գյումրիի տարբեր թաղամասերում։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում 11 փաթեթ մեթամֆետամին ու «շոկո» է հայտնաբերվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: