ՔԿՀ-ի ծառայողների կողմից կանխվել է հեռակառավարվող թռչող սարքի միջոցով արգելված իրերի հերթական փոխանցումը

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք: Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա: 

Ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել