Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ կրակ է բացել և սպանել Արցախի ոստիկանության 3 ծառայողի։
Նրանք են՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։
«Այսօր առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել անօրինական ռազմական փոխադրումներ իրականացնող մեքենաները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմը գործողությունն անվանել է «հակաահաբեկչական», իսկ ոստիկանության ծառայողներին՝ «անջատողականներ»։
Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե առաջինն Արցախի ոստիկաններն են կրակ բացել նրանց ուղղությամբ։
Միևնույն ժամանակ Trend.az-ը՝ հղում անելով ՊՆ-ին հայտնում է, որ ադրբեջանցիների շրջանում կան զոհեր և վիրավորներ։