Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության ընթացում փոխարինում է նրան, մարտի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝
2023 թվականի մարտի 12-ից դադարեցնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները»:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի ապրիլի 13-ին։ 2022 թվականի մարտի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել՝ նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի մարտի 12-ը։