Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը արձագանքել է նախագահի մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի բանավեճ-քննարկման հրավերին:
«Այսօր տեղեկացա, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրը իմ մրցակից պարոն Զոհրաբյանը առաջարկում է անցկացնել բանավեճ-քննարկում հյուրանոցում: Ենթադրբար փաստաբանների և լրագրողների ներկայությամբ: Հեռուստադեբատներ անցկացնելու գաղափարի մասին ես արտահայտվել էի դեռ իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ: Գտնում եմ, որ պետք է անցկացնել հեռուստադեբատներ հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում` անհասկանալի ֆորմատով, որը շանս ունի վերածվելու էժան շոուի:
Ընդունելով հրապարակային բանավեճի գաղափարը, իմ հերթին առաջարկում եմ կազմակերպել հեռուստադեբատներ, համաձայն եմ անգամ ուղիղ եթերի և դիմում եմ բոլոր հեռուստաընկերություններին այդ խնդրանքով: Ցանկալի է, որ այն տեղի ունենա սեպտեմբերի 11 կամ 12-ին երեկոյան ժամի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Աթանեսյանը:
Իրավաբան.net