Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը:
Դրանք են`
2.1. «Գլխավոր ճանապարհ». ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում.
2.2. «Գլխավոր ճանապարհի վերջ».
2.3.1. «Հատում երկրորդական ճանապարհի հետ».
2.3.2 – 2.3.7. «Երկրորդական ճանապարհի հարում». 2.3.2, 2.3.4, 2.3.6` հարում աջից, 2.3.3, 2.3.5, 2.3.7` հարում ձախից.
2.4. «Զիջեք ճանապարհը». վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին.
2.5. «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.
2.6. «Հանդիպակաց երթևեկության առավելություն». արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին.
2.7. «Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ». ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Առավելության նշանների լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ