21-ամյա երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ, վերջինս հղիացել է․ գործը դատարանում է

21-ամյա Արթուր Բ․-ն  2021 թվականի հունվարին Վանաձորի  կիսաքանդ շինություններից մեկում սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Է.Ա․-ի հետ, որի արդյունքում վերջինս հղիացել է: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է մուտքագրվել 2023 թվականի փետրվարի մեկին և մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։

Արթուր Բ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի առաջաին մասի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել