Ամսական մինչև 138,000 դրամ հավելավճար մարզիչներին, երաժշտության, արվեստի, գեղարվեստի ոլորտի մանկավարժներին

Ամսական մինչեւ 138,000 դրամ հավելավճար մարզիչներին, երաժշտության, արվեստի, գեղարվեստի ոլորտի մանկավարժներին: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Կամավոր ատեստավորման առաջին փուլով արդեն ապրիլից իրենց աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն կունենան

1.հունահռոմեական

2.ազատ ոճի ըմբշամարտի

3. սամբոյի

4. ձյուդոյի մարզիչները

ինչպես նաեւ

1. Դաշնամուրի

2. Երաժշտության տեսության ուսուցիչները:

Ընդհանուր շուրջ 2300 մանկավարժ: Աշխատավարձին գումարվող Հավելավճարը կտրամադրվի 5 տարի ժամկետով, անկախ կառույցը պետական, թե համայնքապատկան է: Կախված ատեստավորման արդյունքից հավելավճարները կլինեն հետեւյալ կերպ

70-79 տոկոսի դեպքում՝ 80.600 դրամ

80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ

90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ

Բարեհաջող ընթացքի դեպքում մինչեւ 2024թ-ի ավարտը հավելավճարի հնարավորություն կստանան նաեւ արտադպրոցական հաստատությունների բոլոր ուսուցիչներն ու սպորտաձեւերի մարզիչները:

Ի դեպ, ատեստավորմանը կարող են մասնակցել նաեւ պահանջներին բավարարող, բայց չաշխատող մասնագետները, որոնք հավելավճար կստանան աշխատանքի անցնելու պահից: Համապատասխան օրենքը ամբողջությամբ կընդունվի վաղը, իսկ մարտից կմեկնարկի հայտերի ընդունման փուլը:

Հ.Գ. Սիրելի մանկավարժներ, գիտենք, արտադպրոցական կրթության համակարգը ունի բազմաթիվ խնդիրներ՝ ենթակառուցվածքից մինչեւ բովանդակություն: Կառավարության այս նախաձեռնությունը համարեք դրանց լուծման մեկնարկ: Նախորդ շաբաթ, 30 տարվա մեջ առաջին անգամ, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվեց արտադպրոցական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ հանրային քննարկում, առաջիկայում ավարտին կհասցնենք ոլորտի ամբողջական բարեփոխումների փաթեթը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել