Այժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բռնաճնշումների և ձերբակալությունների հերթական փուլն է սկսել իրանամետ շիա հավատացյալների նկատմամբ։

Պարադոքսն այն է որ շիայական աշխարհայացքն ունի շատ կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր բռնաճնշում կամ հետապնդում էլ ավելի է ամրապնդում և հզորացնում շիայական համայնքն իր համոզմունքներում։

Ուշագրավը սակայն այլ բան է. եթե Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական վերնախավը փաստացիորեն կերտվել է Թուրքիայի կողմից, ապա Իրանն այստեղ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում՝ հենց այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարոյական, քաղաքական և տնտեսական զրկանքներ են կրել Բաքվի բռնապետի ու նրա վարչախմբի ձեռքով, իսկ նման անձանց թիվն անհամեմատ ավելի մեծ է թուրքամետ վերնախավերից։

Ուստի այժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է, որն օրըստօրե թափ է հավաքում և ունակ է դառնում տապալելու այդ դիվական վարչախումբը և դրա պարագլխին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել