Կսահմանվեն հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության և այլ պահանջներ

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՆԳՆ նախարարի հրամանի նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 22-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

Iravaban.net-ը հայտնում է, որ մեկ այլ նախագիծ էլ ներկայացվել է, հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին։ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հրաձգարանի գործարկման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու մասին հայտի, ինչպես նաև հրաձգարանի գործարկման լիցենզիաների ձևերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել