Iravaban.net-ը հասարակության աջակցության կարիքն ունի՝ «Արցախյան 2-րդ պատերազմ․ ապրող ու ապրեցնողները» շարքն իրականացնելու համար

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով շուրջ 10.000 զինծառայողներ և կամավորներ տարբեր աստիճանի վիավորումներ ստացան, նրանցից շուրջ 130-ը վերջույթներ կորցրին։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban.net առցանց մեդիան սկսել է «Արցախյան 2-րդ պատերազմ. ապրող ու ապրեցնողները» խորագրով տեսանյութերի շարքը, ինչի իրականացման համար ունի հասարակության աջակցության կարիքը։

Շարքի շրջանակներում կներկայացվեն արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով վերջույթներ կորցրած, պրոթեզավորված և կյանք վերադարձած մեր զինծառայողներն ու նրանց պատմությունները: Այն ունի նաև հայրենասիրական, կրթական նշանակություն, որի թիրախում մեր պատանիներն ու երիտասարդներն են:

Շարքի յուրաքանչյուր պատմություն կներառի 8-12 րոպեանոց տեսանյութ, որը կուղեկցվի նաև տեքստային շարադրանքով և ֆոտոշարքով՝ հույզերը, խնդիրները, փոփոխություններն առավել դետալային ներկայացնելու համար: Շարքի յուրաքանչյուր պատմության տեքստ հասանելի կլինի նաև անգլերեն լեզվով:

Շարքի իրակականացման համար համագործակցություն է սկսվել «ռեԱրմենիա»-ի հետ, որը հնարավորություն է ընձեռել այս հարթակում դոնորներին ներկայացնել մեր նախաձեռնությունը։ Այն հնարավոր կլինի իրականացնել, եթե մեր հայրենակիցները նվիրաբերություններ կատարեն։

Մեր թիմը հանձն է առել ներկայացնել մերօրյա հերոսներին, պատերազմի մասնակիցներին, ինչի համար ունի Ձեր աջակցության կարիքը։

Աջակցեք նախագծին, որ կարողանանք պատերազմի մասնակիցների մասին պատմությունները հասանելի դարձնել մեր հանրությանը։ Դա իր հերթին կօգնի ծանոթանալ պատերազմի մասնակիցների խնդիրներին, հաջողության պատմություններին, անհրաժեշտության դեպքում միասին լուծել իրենց խնդիրները։

Հավելենք, որ «ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։

Նախագծի, դրա կարևորության ու անհրաժեշտության, նկարահանումների ժամանակ ունեցած խնդիրների մասին թիմի անդամները պատմում են տեսանյութում։

____________________________

Հրաշք կլիներ, եթե կարողանար նստել անկողնում կամ անվասայլակին

2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանն, ով հրաշքով է փրկվել, ծանր վիրավորումից 6 տարի անց հնարավորություն է ստացել վերջնական բուժումը ստանալ Գերմանիայում՝ ֆրանսահայ անհատների օգնությամբ։ Մինչ այդ՝ 2019 թվականին Կառավարության կողմից գումար է հատկացվել, գնացել է Գերմանիա բուժման, որը կիսատ էր մնացել չնչին գումարի պատճառով:

Ասում էին՝ «երևակայությանը զոռ է տվել», բայց ոտքի բութ մատն իրոք շարժում էր․․․

Երբ Հայկը վերակենդանացման բաժանմունքում է եղել՝ բժիշկները հույս չեն հայտնել, որ ինքը երբևէ կքայլի:

Ըստ բժիշկների՝ ամենամեծ հրաշքի դեպքում Հայկը կկարողանար պարզապես նստել անկողնում։ Հայկը չի «նահաջել» կյանքից։ Արդեն նաև մեքենա է վարում, աշխատում է։

2003 թվականից մինչև հիմա շարունակում է ծառայել ՀՀ զինված ուժերում: Չնայած ծանր վիրավորման նա մասնակցել է նաև 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին:

Լուսաբանումների շնորհիվ Հայկի մասին շատերն են իմացել, վստահություն ունեցել գումար նվիրաբերել՝ նրան բուժում ստանալու, քայլելու հնարավորություն տալու համար։

Amitié Franco-Arménienne Var Est Association-ի նախագահ, ֆրանսահայ Ալինա Վարդանյանը, որի կազմակերպած դրամահավաքի շնորհիվ էր Հայկը մեկնել Գերմանիա, ընդգծում է, թե որքան կարևոր էր Iravaban.net-ի դերը, քանի որ շատերը մինչև արդյունքը չեն տեսնում՝ չեն հավատում, չեն վստահում, իսկ հիմա իրենց կատարած աշխատանքի նկատմամբ վստահությունը էլ ավելի է բարձրացել։

«Եթե մարդիկ էլ կային, որ կասկածում էին՝ ձեր օգնության շնորհիվ տեսան և հավատացին, իմացան Հայկի մասին»,- նշում է Ալինան։

Սեպտեմբերի 13-ին, երբ հակառակորդը հարձակում գործեց ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ, Հայկը նորից մեկնել է առաջնագիծ, այս անգամ՝ Ջերմուկ։

«Գնում էի առաջնագիծ ու չգիտեի՝ ինչ կլինի, կստացվի, թե՝ ոչ, քայլել կլինի, թե՝ ոչ»․․․

Այժմ Հայկի երկու ոտքին սարքեր են ամրացված, որոնց շնորհիվ նա կկարողանա կրկին քայլել առանց ձեռնափայտի։ Սարքավորման արժեքը 14․000 եվրո է։ Սակայն սարքավորման վրա որոշ դետալներ կան որոնք ամեն ամիս պետք է փոխվեն, ինչը ենթադրում է հավելյալ գումար՝ 2 զույգն արժե 100 եվրո։

Հայկի պատմությանը ծանոթացեք այստեղ՝ https://iravaban.net/390169.html և այստեղ՝ https://iravaban.net/402218.html։

____________________________

Վեր հանենք մեր վիրավոր զինվորների խնդիրները։

Նվիրաբերեք այստեղ՝ https://rearmenia.com/hy/donation?projectId=714772d7-912e-4f51-a808-70d5a68897ca

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել