Իրանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել