Վաղը հնարավոր է ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև. Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ քննարկմանը՝ գրելով․

«Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է ՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև: Խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը:

Այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր 2022թ. Արտաքին և անվտանգային քաղաքականության կատարմանն առնչվող իր տարեկան զեկույցը, որում նույնպես անդրադարձ էր արվել Լեռնային Ղարաբաղի հարցին, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատճռներին և հետևանքներին:

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել