The Economist․ Արևմուտքի համար Թուրքիան վերածվել է տարօրինակ դաշնակցի

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականում օրերս լույս է տեսել «Թուրքիայի նոր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը․ Արևմուտքի համար այն վերածվել է տարօրինակ դաշնակցի» վերլուծական հոդվածը։ Ընդգծվում է, որ Թուրքիան ունի ռազմավարական նշանակություն և Ասիան ու Եվրոպան իրար կապող աշխարհագրական դիրք, փոխանցում է Ermenihaber-ը։

«ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիային։ Էրդողանն ազգային անվտանգության հարցում փաստորեն ավելի անզիջում գտնվեց։ Սիրիայի գործողության վերաբերյալ նոյեմբերին նա հայտարարել էր, որ ոչ ոքից թույլտվություն չենք խնդրելու»,- գրում է հեղինակը։

Մյուս կողմից շեշտվում է, որ վերջին 10 տարում Աֆրիկայի և Միջին Ասիայի ուղղությամբ Թուրքիայի արած քայլերը, թուրքական սերիալների տարածվածությունն ու թուրքական անօդաչուների համար «հերթ կանգնած» երկրների առկայությունը նույնպես կարևոր ցուցիչներ են։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ հոդվածի հեղինակը նշում է, որ նախագահ Էրդողանը հացահատիկային միջանցքի, գերիների փոխանակման և այլ հարցերի ուղղությամբ ձեռնարկած քայլերով կարողացավ իրավիճակից բարեհաջող օգտվել։

Ուսումնասիրությունում անդրադարձ է կատարվել նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անամակցության փաստին՝ ընդգծելով, որ Թուրքիան այսպես կոչված «քուրդ ահաբեկիչներին» հանձնելու խնդիրը խիստ է դրել երկու երկրների առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել