Կայունությունը Կովկասում կարևոր է բոլորի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է 3+3 և Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձևաչափով հանդիպումներ անցկացնելու հարցը։
Չավուշօղլուն ասել է, որ այն նախագծերը, որոնք իրականացվելու են Կովկասում, շահավետ կլինեն բոլորի համար։