ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում կառավարական ցանցերն արգելափակել են մուտքը TikTok

ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում կառավարական ցանցերն ու սարքերն արգելափակել են մուտքը դեպի չինական TikTok հավելված:

Վերջին նահանգները, որոնք արգելել են Tik Tok-ը, Վիսկոնսինն ու Հյուսիսային Կարոլինան են:

ԱՄՆ-ում Tik-Tok-ն ունի ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Ամերիկացի մեծահասակների երկու երրորդն օգտագործում է հավելվածը: Որոշ նահանգներ նաև արգելափակում են Չինաստանի հետ կապված այլ հավելվածներ, ներառյալ WeChat-ը և Alipay-ը:

Նահանգների ղեկավարները մտահոգված են, որ հավելվածը կարող է հասանելի լինել Չինաստանի կառավարության կողմից, և որ օգտատերերի անձնական տվյալները, ներառյալ գտնվելու վայրի տվյալները և զննարկման պատմությունը, խոցելի են:

2023 թվականի հունվարի դրությամբ ԱՄՆ-ի առնվազն 26 նահանգներ ամբողջությամբ կամ մասնակիորեն արգելում են պաշտոնյաներին և աշխատակիցներին օգտվել TikTok-ից։ 2022 թվականի տվյալներով Tik-Tok-ն աշխարհում ունի 755 միլիոն օգտատեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել