Ուկրաինա Challenger 2 տանկեր ուղարկելու Մեծ Բրիտանիայի որոշումը չափված պատասխան է Ռուսաստանի աճող ագրեսիային և անխտիր ռմբակոծություններին: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, գրում է The Guardian-ը։
«Այսօրվա փաթեթը կօգնի արագացնել Պուտինի օկուպացիայի և դրա ողջ դաժանության ավարտը և ապահովելու, որ 2023 թվականին և դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, Ուկրաինան պահպանի իր թափը»,- ասել է Ուոլեսը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային միջազգային աջակցությունը «հարձակում Ռուսաստանի վրա կամ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված ագրեսիա չէ»։
Ուոլասը ողջունել է Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ AMX 10-RC թեթև մարտական տանկեր ուղարկելու Ուկրաինա, ինչպես նաև ԱՄՆ զենքի նոր փաթեթ, որը կներառի մոտ 50 Bradley մարտական մեքենաներ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ Բրիտանիան Ուկրաինային օգնության փաթեթ է տրամադրել, որը ներառում է.
- 14 Challenger 2 տանկ,
- 30 AS90 ատրճանակ,
- 100 զրահամեքենա, ներառյալ Bulldog,
- տասնյակ անօդաչու թռչող սարքեր,
- 100.000 հրետանային արկ,
- 100 «բարելավված հրթիռներ»,
- պահեստամասեր՝ ուկրաինական տանկերին և զրահամեքենաներին աջակցելու համար։