Կիկաբիձեն իր վերջին հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը

Հունվարի 15-ին 84 տարեկան հասակում մահացել է դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն։ Հաջորդ օրը ռուս լրագրող Քսենյա Սոբչակը YouTube-ում հրապարակել է երկար հարցազրույց, որը արվել է Կիկաբիձեյի մահից քիչ առաջ. հեռուստահաղորդավարն այն անվանել է արտիստի վերջին հարցազրույցը։

Հայտնի դերասանը իր հարցազրույցում Ուկրաինայի վերաբերյալ հարցի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Լրագրողը հարց է տվել․ պատերազմները սկսում են տարիքն առած մարդիկ, որտեղ է նրանց իմաստությունը։

«Այն, ինչ կատարվում է, զզվելի է. Սա ներխուժում է։ Այն, ինչ անում էին այդ չմարզված տղաները։ Ինչ կլինի վաղը, մենք չգիտենք։ Պատերազմ է գնում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Պուտինը չի կարող պարտված տուն գնալ։ Կարծում եմ, որ նա հավանաբար կտեղափոխվի Կովկաս՝ իբր հանգստացնելու այս երկու երկրներին (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ)։ Այդ ժամանակ այս ամենը, որ հիմա մեզ դուր է գալիս այստեղ (Կովկասում-խմբ․) այլևս չի լինի, քանի որ հետո գնալու է Վրաստանի վրա»,-նշել է Կիկաբիձեն։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը չի հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում․ «Դա միանշանակ է։ Քանի որ շատ քաղաքներ արդեն ազատագրվել են, այնտեղ ուկրաինական դրոշներ են ծածանվում։ Նրանք չեն զիջի իրենց հողը, որ կտոր-կտոր անեն»։

Հիմնականում ավագ սերնդի կողմից Ռուսաստանում պատերազմին աջակցելու մասին հարցին Կիկաբիձեն պատասխանել է այսպես․ «Վախենում են. Նրանք վախենում են կորցնել իրենց դիրքերը։ Նրանք վախենում են, թե ինչ կլինի իրենց հետ հետո։ Դե, դուք ինձնից լավ գիտեք, որ Ռուսաստանում կա ընդդիմություն, որը դեռ շատ է վախենում։ Բայց եթե ռուսը պայթի, նկատի ունեմ՝ հոգով, բողոքի տրամադրությամբ, ապա շատ լուրջ առճակատում կլինի, քանի որ նրանք արդեն ապրում են այդ արևմտյան երկրների պատժամիջոցների ներքո»։

Ըստ նրա՝ Պուտինը կործանել է իր հայրենիքը։

«Այս պիղծ պատերազմի առաջնորդը անընդհատ բունկերում է նստում, դուրս չի գալիս, և այնքան գեներալների է թոշակի տվել։ Սկզբում նրան ասել էին, որ կմտնեն Ուկրաինա և Խարկովում իրենց կդիմավորեն դրոշներով։ Խարկովը ռուսախոս քաղաք է, շատ հրեաներ կան, շատ ռուսներ։ Եվ հանկարծ հասկացավ, որ իրենք դա չեն ուզում»,-նշել է դերասանը։։

Կիկաբիձեյի խոսքով՝ եթե Զելենսկին և Ուկրաինան համաձայնեն բանակցություններին, դա կարող է փրկել Պուտինին մահից։

«Եթե ​​նա խելացի մարդ է, ինչին ես խիստ կասկածում եմ, նա պետք է խնդրի բանակցություններ, սեղմի Զելենսկու ձեռքը և գնա տուն։ Ամբողջ Ռուսաստանը դա կգնահատի»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել