«Նպատակին հասել է». ՌԴ ՊՆ-ն՝ Ուկրաինային հասցված վերջին հարվածի մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունվարի 14-ին Ուկրաինային հասցված զանգվածային հարվածի ժամանակ ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգին և հարակից էներգետիկ օբյեկտներին, փոխանցում է Meduza-ն։

Զանգվածային հարվածի պատճառով, ըստ ուկրաինական կողմի, Ուկրաինայի վեց շրջաններում վնասվել են էներգետիկ օբյեկտներ։ Դնեպրում հրթիռը հարվածել է ինը հարկանի բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ավելի քան 70 մարդ վիրավորվել է։

Հունվարի 14-ին Ռուսաստանը հասցրեց Ուկրաինային ամենամահաբեր հարվածը 2022 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ Զապորոժիե շրջանում մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով զոհվեց 32 մարդ, գրում է ԶԼՄ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել