Լրատվամիջոցները հայտնել են Նեպալում տեղի ունեցած ավիավթարից ողջ մնացածների մասին

Նեպալում ավիավթարից ողջ մնացածներ կան, հայտնում է AFP-ն։

«Առայժմ մենք հայտնաբերել ենք 29 դի, և փրկվածներից մի քանիսին ուղարկել ենք հիվանդանոց՝ բուժման համար», – մեջբերում է գործակալությունը տեղի պաշտոնյայի խոսքերը։

Yeti Airlines ավիաընկերության ATR 72 տուրբոշարժիչով մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Կատմանդուից, վթարի է ենթարկվել հին և նոր Պոխարա օդանավակայանի միջև։ Ինքնաթիռում եղել է 68 ուղևոր, այդ թվում՝ չորս ռուս և անձնակազմի չորս անդամ։

Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը վայրէջք կատարելիս ընկել է Սաթի գետը։ Ըստ վթարի ականատեսների՝ օդաչուները փորձել են ինքնաթիռը հեռացնել քաղաքից։

Երկուշաբթի օրը՝ հունվարի 16-ին, Նեպալում սգո օր է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել