Թուրիքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Էլազիգ նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:36-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջե շրջանում՝ 17,9 կմ խորության աղբյուրով։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Էլազիգը քաղաք և շրջան է Արեւելյան Թուրքիայում՝ Արեւելյան Անատոլիայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել