Արդարադատության միջազգային դատարանը հունվարի 31-ին լսումներ կանցկացնի Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած պահանջի վերաբերյալ

Հունվարի 31-ին Արդարադատության միջազգային դատարանը հանրային լսումներ կանցկացնի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի վերաբերյալ։ Դատարանի մամուլի հաղորդագրության համաձայն, լսումները վերաբերելու են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու միջնորդությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Ադրբեջանը երկրորդ անգամ է դիմել Արդարադատության միջազգային դատարան։

Ադրբեջանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հայաստանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ականապատումը և հետագայում ձեռնպահ մնալ նման գործունեությունից, այդ թվում՝ Լաչինի ճանապարհն օգտագործելուց։

Բաքուն ասել է, որ «ականները ոչ միայն սպառնում են անմեղ քաղաքացիների կյանքին, այլ նաև սադրանք են՝ վտանգելով խաղաղ համաձայնագրի կնքումը, որին Ադրբեջանը հավատարիմ է մնում»։

Դատարանի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Բաքուն դատարանին խնդրել է միջանկյալ միջոցներ կիրառել Երևանի նկատմամբ, որպեսզի Հայաստանը «անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Ադրբեջանը կարողանա քաղաքների արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել