Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԳՈՐԻՍ ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Նշվում է, որ պարեկություն է իրականացվում երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։