ՀԱՊԿ-ը՝ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության մասին․ «ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարության վերաբերյալ ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել։ Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեն գտնում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում առնվազն այս տարի։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարման չեն համարում»,-նշել է Փաշինյանը։

ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է․

«Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված 2023 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման համատեղ պատրաստման պլանը նախատեսում է զորավարժություններ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ, «Անխորտակելի եղբայրություն-2023» Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։

Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունների չեղարկման մասին։

Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը չի կարող այս տարի թույլ տալ լիարժեք իրականացնել ՀԱՊԿ նախատեսվող խաղաղապահ զորավարժությունները։

ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միացյալ շտաբը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված զորքերի (Հավաքական ուժերի) մարտական ​​պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն՝ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունը ապահովելու համար»,-նշվում է ՀԱՊԿ հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել