Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է երեխայի հիվանդության պատմագրի ձևը․ հրամանն ուժի մեջ է մտել

Առողջապաության նախարար Անաիտ Ավանեսյանը 2022 թվականի նոյեմբերի 3-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է․

1) Երեխայի հիվանդության պատմագրի ձևը` համաձայն Հավելված 1-ի:

2) Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող առանձին բժշկական փաստաթղթերի ձևերը`

ա. Երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում հիվանդության պատմագրի ձև` համաձայն Հավելված 2-ի:

բ. Երեխաների անեսթեզիոլոգիական քարտի ձև` համաձայն Հավելված 3-ի:

գ. Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում ստացող երեխայի առաջնային զննման թերթիկի ձև` համաձայն Հավելված 4-ի:

դ. Երեխայի դուրսգրման կամ տեղափոխման էպիկրիզի ձև` համաձայն Հավելված 5-ի:

ե. Երեխայի մահվան էպիկրիզի ձև` համաձայն Հավելված 6-ի:

զ. Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում ստացող երեխայի դուրսգրման էպիկրիզի ձև` համաձայն Հավելված 7-ի:

է. Երեխաների վերականգնողական բուժման նշանակման թերթիկի ձև` համաձայն Հավելված 8-ի:

ը. Երեխայի հետվիրահատական ընթացքի նկարագրության թերթիկի ձև` համաձայն Հավելված 9-ի:

թ. Երեխայի ամենօրյա վերահսկման թերթիկի ձև` համաձայն Հավելված 10-ի:

3) Հիվանդանոցային պայմաններում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման գործընթացին առնչվող առանձին բժշկական փաստաթղթերի ձևերի լրացման և շրջանառության կարգը` համաձայն Հավելված 11-ի:

Հրամանն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից:

 

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԻ ՁԵՎ

1. Բժշկական կազմակերպություն________________________________

1) Բժշկական կազմակերպության լոգո________

2) Երեխայի հիվանդության պատմագիր N_________________________________

2. Հիվանդանոցային պայմաններում բուժում / սկիզբ___/____/20___թ. ավարտ___/___/20___թ.

3. Ցերեկային ստացիոնարի պայմաններում բուժում/ սկիզբ___/___/20___թ. ավարտ___/___/20___թ.

4. Բաժանմունք __________________________

5. Հիվանդասենյակ N _________________/_______________

6. Բժիշկ` _____________________________ 1) Բժիշկ`___________________________

7. Ախտորոշում __________________________________________________________1) ալերգիա_____________

 

8. Ընդունվել է _______ /______/20____ թ. ժամը ______ 1) Դուրս է գրվել ______ /____/20___ թ. ժամը ___

9. Տեղափոխվել է _______ /______/20_____ թ. –ին 1) Բաժանմունք`______________________________

10. Տեղափոխվել է _______ /______/20_____ թ. –ին

11. Մահացել է _______ /______/20_____ թ. ժամը ____________

12. Անց է կացրել _______ մահճակալ-օր:

13. Հիվանդության ելքը` □ առողջացում, □ լավացում, □ անփոփոխ, □ վատացում, □ մահ

 

14. Վճարման տեսակը`  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում, □ պետական պատվերի շրջանակներում համավճարով, □ ապահովագրություն, □ վճարովի, □ այլ _______________

15. Պետական պատվերի հիմք□ ուղեգիր _________________________________ հրաման___________ , □ անհետաձգելի ցուցումով` ինքնուրույն, □ տեղափոխման էպիկրիզ_______

 

16. Տեղափոխվել է _______ /______/20_____ թ. –ին

1) Վայր`այլ բկ_____________________________

2) Վերադարձել է _____ /_______/ 20 թ. ժամը ___

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

 

17. Անուն, ազգանուն, հայրանուն________________________________________________________________

18. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը ____________

19. համարը N_____________________________

20. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) _______________________

21. Սեռը □ իգական □ արական □ չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)

22. Ուսման վայր________________________________________________________________________

23. Բնակության վայրը ________________________________

24. Հաշվառման վայր______________________

25. Մայր (ԱԱ) ______________________________________(Հեռախոսահամար)_______________________

26. Հայր (ԱԱ) ______________________________________ (Հեռախոսահամար)_______________________

27. Ուղեկցող անձը (ԱԱ) _______________________________(Հեռախոսահամար)_____________________

28. Խնամող անձ (ԱԱ) ________________________________(Հեռախոսահամար)_____________________

29.Տեղափոխման միջոց` □ շտապ բժշկական օգնության ծառայություն, □ ինքնուրույն,

 անհետաձգելի արտագնա ծառայություն` □ օդային, □ ցամաքային, □ այլ ________________________

30. Արյան խումբը___________

31.Ռեզուս-պատկանելիությունը ____________________________________

32. Դեղերի նկատմամբ կողմնակի ազդեցություն (հակացուցված դեղեր)____________________________

33. Տրված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ________ ___/_________/

34. 20 _____ թից մինչև ___/_________/20 ____ թ. Ամսաթիվ ,___ե ______________ 20 ____ թ.

35. Ուղեգրող բժշկական կազմակերպություն ___________________________________________________

36. Ուղեգրող կազմակերպության ախտորոշում _________________________________________________

37. Ախտորոշումն ընդունվելիս ________________________________________________________________

38. Կլինիկական ախտորոշում ________________________________________________________________

39. Կլինիկական եզրափակիչ ախտորոշում` կոդ ՀՄԴ-10 _______________________________________

1) Հիմնական___________________________________________________________________________

2)Բարդություններ_______________________________________________________________________

3)Ուղեկցող հիվանդություններ ______________________________________________________________

40.Հոսպիտալացվել է վերջին մեկ տարվա ընթացքում տվյալ հիվանդության կապակցությամբ

□ առաջին անգամ □ կրկնակի: Եթե այո, քանի անգամ ________

41.Հատուկ նշումներ`__________________________________________________________________________

42.Տեղեկացված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման համաձայն իմ երեխայի բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

Երեխայի/Ծնողի/օրինական ներկայացուցչի Ա.Ա.____________________Ստորագրություն___________

43. Անաշխատունակության թերթիկ պահանջում եմ Ա.Ա._____________Ստորագրություն___________

44. Էպիկրիզի ստացման եղանակ` էլ. հասցե ____________________________/ կամ թղթային  Ա.Ա._______________Ստորագրություն___________

Հավելենք, որ հաշվի առնելով այս հրամանով հաստատված հավելվածում երեխանի սեռը նշելու համար արական և իգական սեռերից բացի նշված է նաև 3-րդ տարբերակ՝ «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)», Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարությանը՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչու՞ է արվել այս փոփոխությունը, քանի որ արդեն ուժը կորցրած ճանաչված Առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում նշժման նշում արված չէր։

Նախարարի հրամանի մյուս հավելվածներին ծանոթացեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել