Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էմին Աբգարյանին, 2023 թվականի հունվարի 4-ից մարտի 17-ը ներառյալ, գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էմին Աբգարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից»: