Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սուրբ Ծննդյան օրվա առթիվ․
«Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
Սուրբ Ծնունդը սիրո, բարու, հույսի, հավատի խորհրդանիշ է: Այսօր բոլորիս հոգիներն ալեկոծված են, քանզի Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը ծանրագույն վիճակի մեջ է դրել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, խոր մտահոգությամբ համակել բոլորիս:
Թող Սուրբ Ծննդյան լույսը զորավիգ լինի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես՝ Արցախում: Մեր անսասան հավատքն առ Աստված և մեր սեփական ուժերի հանդեպ ավելի զորացնի մեզ, և հաստատուն խաղաղություն տիրի Հայոց աշխարհում:
Մաղթում եմ բոլորիս հավատ, ուժ և համբերություն»: