Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումները և Թուրքիայի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության և էներգետիկայի աջակցություն տրամադրելու հարցեր»,-նշված է թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել