Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝
1. սահմանել, որ «e-disability» էլեկտրոնային համակարգին հասանելիություն են ունենում են նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Նշված մարմինները առնչվում են ֆունկցիոնալության գնահատման համակարգին և նպատակարմար է որոշմամբ սահմանել այդ կարգավորումները։
2. որոշման հավելվածի 7-րդ կետի աղյուսակում առաջարկվող փոփոխությունները բխում են որոշ մասնագիտություններ հայերեն լեզվով գրելու հրամայականից, մյուսները՝ մոդելի ներդրման շրջանակում կազմակերպված իրազեկման աշխատանքների արդյունքներից։ Մասնավորապես, ընտանեկան բժիշկները ցանկում ներառվել են մարզերում ֆունկցիոնալության գնահատման ռեեստրի համալրման նպատակով բժիշկների և հարբժիշկների հետ հանդիպումների ժամանակ տրված առաջարկների հիման վրա։
3. որոշման հավելվածի 24-րդ կետի 3-րդ և 5-ր ենթակետերը ու 25-րդ կետը ուժը կորցրած են ճանաչվում, քանի որ դրանցով ստացված տեղեկատվությունը ֆունկցիոնալության գնահատման համար որևէ էական նշանակություն չունի։ Անհրաժեշտ տեղեկատվությունը կհավաքագրվի միջավայրային գործոնների գնահատման ժամանակ, որը կարվի համապատասխան գնահատման գործիքներով։
4. ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը, համաձայն որի՝ անձի ֆունկցիոնալության փաստաթղթային գնահատում, այն էլ միայն բժշկական փաստաթղթերի հիման վրա։ Այնինչ նոր մոդելով գնահատումը ենթադրում է ոչ միայն բժշկական բաղադրիչի գնահատում, այլև սոցիալական, մասնավորապես անձի գործունեությունն ու մասնակցությունը, իսկ հեռակա կարգով անձի այս բաղադրիչի գնահատում իրականացնելը գործնականորեն անհնար է։
5. Հավելվածի 41-րդ կետից հետո լրացնել նոր՝ 41.1 կետով։ Հաշվի առնելով ռեսուրսների սղությունը, միջավայրային գործոնների «e» ծածկագրերը տունայցի միջոցով կգնահատվեն մինչև 18 տարեկան անձանց համար։ Եթե գնահատումը կատարվում է գնահատվողի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա «e» ծածկագրերը կգնահատեն հարբժշկական մասնագետները՝ նաև 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։ Մնացած դեպքերում միջավայրային գործոնները կգնահատվեն գնահատվողի կամ ներկայացուցչի հետ հարցազրույցի միջոցով։
6. մահվան պատճառական կապը որոշելու համար ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին կուղեգրի Ծառայության համապատասխան ստորաբաժանումը, իսկ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները՝ իրենց համակարգերի զինծառայողների մահվան դեպքում։ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2049-Ն որոշմամբ սահմանված կարգով Ոստիկանության բժշկական հանձնաժողովը, իսկ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1749-Ն որոշմամբ սահմանված կարգով ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովը ընդունում են իրենց համակարգերի զինծառայողների մահվան պատճառական կապի վերաբերյալ որոշումներ՝ ինչը հիմք է հանդիսացել կարգավորումը նախատեսլեու համար։
7. որոշման հավելվածի 76-րդ կետի 1-ին ենթակետը ուճը կորցրած ճանաչել։ Հաշվի առնելով բժշկագիտության նվաճումները, նորագույն բժշկական մոտեցումները, նպատակահարամր է պատվաստված օրգանները առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների շարքից հանել։
8. որոշման հավելվածը լրացնել նոր 79-րդ կետով։ Որոշման հավելվածի 73-78-րդ կետերում հիվանդությունները թվարկված են ստորակետներով, մինչդեռ դրանցից որևէ մեկի առկայությունը բավարար է անձի առողջական վիճակը որպես վերականգնման հեռանկար չունեցող որակելու և անձի ֆունկցիոնալության գնահատման՝ առանց եռամսյա ժամկետի պահպանման, ուղեգրելու համար։
Բացի այդ, որոշումներում առաջարկվում է սահմանել անցումային դրույթներ առաջին անգամ և վերափորձաքննության համար դիմողների համար։ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ին կայացած կառավարության նիստում հավանության է արժանացել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն էր նաև ապահովել սահուն անցումը ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգին, ինչի համար և սահմանվել են համապատասխան դրույթներ։ Հաջորդ քայլը ենթադրում է կիրարկումն ապահովող իրավական ակտերի համապատասխանեցում՝ ինչի համար և մշակվել է սույն նախագիծը։ Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1456-Ն որոշումը, իսկ մահվան պատճառական կապին վերաբերող սահմանումները նախատեսել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-ն որոշմամբ։