Պատրիարք Կիրիլը Սուրբ Ծննդյան զինադադարի կոչ է արել

Պատրիարք Կիրիլը հորդորել է Սուրբ Ծննդյան զինադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12.00-ից հունվարի 7-ի ժամը 24.00-ն։

«Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլս, դիմում եմ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը և հաստատել Սուրբ Ծննդյան զինադադար հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն, որպեսզի ուղղափառները կարողանան մասնակցել Սուրբ Ծննդյան նախօրեին և Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոների պատարագներին»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։

Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել