28-ամյա ուղևորը հայտնել է, որ գրպանում մարիխուանա կա. ոստիկանություն

Հունվարի 2-ին ոստիկանության Շիրակի մարզի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Գյումրիի Աբովյան փողոցում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 26-ամյա մի տղամարդու վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան:

28-ամյա ուղևորը հայտնել է, որ գրպանում մարիխուանա կա: Նա հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային վարչություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել