Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նա հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:
Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։
Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր: